Ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/Qluni-1.jpg)
Ստրասբուրգում ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստը. Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց իր վճիռը, ըստ որի՝ թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն): Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթը»:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Ըստ Հայաստանի դատախազության, նման պայմաններում «Փերինչեքի գործն ակնհայտորեն դուրս էր եկել զուտ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Կոնվենցիային համապատասխանության որոշման շրջանակից և արդեն վերաբերում էր նաև ողջ հայ ժողովրդին»: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում էին փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերտսոնը: