Բաքվում ամուսնու ծեծի հետևանքով հղի կինը մահացել է
Բաքվի Պիրալախինսկի շրջանում քաղաքացիական ամուսինը մահացու ծեծել է իր հղի կնոջը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Պիրալախինսկի շրջանի ոստիկանությանը:
Կինը (1975թ. ծնված) ստացած վնասվածքներից երեկ հիվանդանոցում արնահոսությունից մահացել է:
Նախնական հետաքննության տվյալով պարզվել է, որ հղի կնոջը ծեծել է Ֆայիկ Սադիխովը, երբ կինը փորձել է պաշտպանել իր 13-ամյա որդուն:
Հայտնի է, որ ամուսինների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին կնոջ՝ Յուլյա Լոգինովայի տանը: Ամուսինը գոտիով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին, ինչի հետևանքով վերջինս սկսել է արնահոսել:
Ներկայում կատարվում են որոնողական աշխատանքներ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: