Բաժիններ՝

ԱՄՆ-ը 50 տոննա ռազմամթերք է հասցրել Սիրիայի ապստամբներին

Պենտագոնը շուրջ 50 տոննա ռազմամթերք է հասցրել Սիրիայի ապստամբներին, ովքեր պայքարում են ԴԱԻՇ-ի ջիհադիստների դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում:

Պենտագոնի մամլո քարուղարը հայտարարել է, որ գիշերը Խասսակեխ նահանգում տրանսպորտային С-17 ինքնաթիռը ապստամբներին է հասցրել զենք, նռնակներ, ռազմամթերք:
Հաղորդվում է, որ ողջ զենքը բարեհաջող կերպով հասել է ապստամբներին: Այդ օպերացիան անցկացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է «մարզել» չափավոր ապստամբներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար, որի համար պետք է ծախսվեր 500 մլն դոլար:

Դրա փոխարեն փողերը ծախսվելու են արդեն գոյություն ունեցող ապստամբ խմբավորումներին այդքան անհրաժեշտ ռազմամթերքի մատակարարման վրա:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող այդ արաբական խմբավորումների առաջնորդները վայելում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի վստահությունը:

«Ռաքքայի հեղափոխական ճակատ» խմբի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ սպառազինության մատակարարումները պետք է օգնեն քրդական ինքնապաշտպանական ջոկատների հետ հարձակումներ իրականացնել ԴԱԻՇ-ի հենակերտերի վրա Ռաքքայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս