Հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է դպրոցի տնօրենի գլխին. տիկնոջ գլուխը վնասվել է. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավազ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքնլ է տոնախմբության հրապարակը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էլնոնորա Թամանյանը զբաղեցնում էր Կենտրոն վարչական տարածքի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը։
Նկատենք, որ սա որերորդ դնպքն է, երբ հրավառությանը վտանգավոր է դառնում մարդկանց առողջության համար, բայց սրանից ոչ քաղաքային, ոչ էլ հանրապետական իշխանություններն առանձնապես դասեր չեն քաղում։ Հավելենք նաև, որ տոնակատարությանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ ու մանկահասակ երեխաներ, և տիկին Էլեոնորայի փոխարեն կարող էր հայտնվել հենց նրանցից մեկը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» թերթի այսօրվա համարում: