Ֆրանսիայի քաղաքացուհուն սպանել էր Երևանում. գործը դատարանում է
Դատարան է ուղարկվել Հայաստանում Ֆրանսիայի քաղաքացուհու սպանության գործը: Քրեական գործով 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով Ֆրանսիայի հանրապետության քաղաքացուհուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել է ՀՀ, որտեղ սպանել է Ֆրանսիայի քաղաքացուհուն, հափշտակել բանկային քարտերը և 2012թ. փետրվարի 19-ին վերադարձել Մարոկկո. բնակվելով Մարոկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող տուժողի առանձնատանը փորձել է վերջինիս Ֆրանսիական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012թ. մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկոյի ոստիկանության կողմից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: