Բաժիններ՝

Վրացիների մեծ մասը կողմ է խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելուն

Վրաստանում կատարված հարցումները ցույց են տվել, որ երկրի խորհրդարանը պետք է գտնվի ոչ թե Քութայիսում, այլ Թբիլիսիում, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Համաձայն NDI-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցումների՝ երկրի խորհրդարանը Վրաստանի մայրաքաղաք տեղափոխելուն կողմ է հարցվածների 71 տոկոսը, 20 տոկոսը կարծում է, որ օրենսդիր մարմինը պետք է գտնվի Քութայիսում, 8 տոկոսը չի կարողացել պատասխան տալ, 1 տոկոսն էլ կարծիք է հայտնել, թե խորհրդարանը հնարավոր է տեղակայել մեկ այլ վայրում:

Նշենք, որ Քութայիսի բնակիչների կեսից ավելին նույնպես կարծում է, որ խորհրդարանը պետք է գտնվի Թբիլիսիում:

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 8-10-ը:
Հարցմանը մասնակցել է 4448 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031