Բաժիններ՝

Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է ուղղաթիռների ու զրահատանկային տեխնիկայի մատակարարումները

Ռուսաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է APA-ն: Նշվում է, որ տեղեկության մասին հայտնի է դարձել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ռազմական տեխնիկայի մատակարարման մասին տեղեկությունները Ադրբեջանում քննարկվում են փակ ռեժիմով:

Բանակցությունները Ադրբեջանին ռուսական արտադրության ուղղաթիռներ ու զրահատանկային տեխնիկա մատակարարելու մասին են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս