Իրավիճակը Ուկրաինայում շարունակվում է փխրուն մնալ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
«Մեզ հարկավոր է Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորում՝ հիմնված բանակցությունների վրա: Ես ոգևորված եմ այն բանով, որ կրակի դադարեցման ռեժիմը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, որ ծանր սպառազինությունները հետ են քաշվում, որ ընտրությունները հետաձգվել են»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Նորվեգիայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում: Դրա հետ միասին, նա նկատել է, որ «Իրավիճակը Ուկրաինայում շարունակում է փխրուն մնալ»:
Ինչպես հաղորդվում է, ԵԱՀԿ դիտորդները շարունակում են հաստատել Դոնբասում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, սակայն զինադադարի խախտման դեպք է գրանցվել Տրոիցկում: