Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. tert.am
«Վաղը կեսօրից հետո, հոկտեմբերի 14-ին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 14-ին երեկոյան ժամերին սպասվում են հորդառատ անձրևներ և քամու ուժգնացում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հոկտեմբերի 15-ին կեսօրից հետո ըստ նրա՝ տեղումները աստիճանաբար կդադարեն և 16-18-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հոկտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով և Արարատյան դաշտում ու մայրաքաղաքում կտատանվի +17…+19 աստիճանի սահմաններում»,-ասաց նա: Նաև հավելել է. «Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ին կբարձրանա 4-5 աստիճանով և Արարատյան դաշտում կհասնի մինչև +23…+24 աստիճանի»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: