Հայտնի հայ գիտնականը խեղդվել է Անթալիայում

Ռուսաստանաբնակ հայտնի  հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:

Սարգիս Քարամյանը, ով Անթալիայի Քեմեր հանգստավայրում անցկացնում էր իր հանգիստը, հանդիսանում էր Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտողներից մեկը:

Սարգիս Քարամյանը ատոմային ֆիզիկայի բնագավառում մի շարք արժեքավոր հետազոտությունների հեղինակ է և արժանացել է բազմաթիվ մրցանակաների:

Նա ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքում: Ամուսնացած էր, ուներ 2 դուստր:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս