Գազալցակայանից համակարգիչ էր գողացել
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/vostikanutyun.jpg)
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել Էջմիածին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանից համակարգչի գողության մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Ծովակ Բ.-ն և խոստովանել, որ գողությունն ինքն է կատարել` իր վարած «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով:
Գողոնն առգրավված է: