Բաժիններ՝

Աֆղանստանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի առաքելության 5 անդամ

ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ է զոհվել, ևս հինգն ստացել են վնասվածքներ Աֆղանստանում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, աղետի ենթարկված բրիտանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Reuters-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Քաբուլում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտակայքում ուղղաթիռի վայրէջքի ժամանակ:

«Դեպքը հետաքննվում է, սակայն մենք կարող ենք հաստատել, որ դա եղել է դժբախտ պատահար»,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
Զոհվածներից երկուսը Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կազմում էին ծառայում: Մյուսների քաղաքացիությունը դեռ հայտնի չէ: Զոհված բրիտանացիների ազգականներին հայտնել են ողբերգության մասին՝ նրանք խնդրել են չհայտնել զոհվածների անունները մինչև հուղարկավորությունը, հայտնում է BBC-ն:

ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող 42 երկրից, որոնցից 500-ը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս