Բաժիններ՝

Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում. Բելառուսի ԿԸՀ

Բելառուսի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հավաքել է ձայների 83,49%-ը, լրագրողներին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Լիդիա Երմոշինան: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր վերջնական արդյունքները կհայտարարի արդեն այսօր:

Ավելի վաղ հրապարակվել էին էքզիթ-փոլի արդյունքները, որոնք դարձյալ կանխատեսել էին Լուկաշենկոյի հաղթանակը ձայների ավելի քան 80%-ով:
Ընտրողների 6%-ի ավելին քվեարկել էր բոլոր թեկնածուների դեմ:
Տատյանա Կորոտկևիչին իրենց քվեն տվել էր քվեարկողների 4,42%-ը:
Սերգեյ Գայդուկևիչը հավաքել էր ձայների 3,32%-ը, Նիկոլայ Ուլախովիչը՝ 1,67%-ը:

Ընտրություններին չէին թույլատրել մասնակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ առավել քննադատաբար տրամադրված ընդդիմադիրները, առաջին հերթին՝ Նիկոլայ Ստատկևիչին ու Անատոլի Լեբեդկոյին:
Բելառուսի ԿԸՀ-ի տվյալով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 86,75%-ը: Ամենաբարձր հայտը եղել է Վիտեբսկի մարզում (91%), իսկ ամենացածրը՝ Մինսկում (73,33%):

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան՝ Բելառուսի նախագահական ընտրությունների նախօրեին, ավելի քան մեկուկես հազար մարդ բելառուս ընդդիմադիր առաջնորդների կոչով երթով անցել էին Մինսկի կենտրոնով՝ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականն ու ազատ ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս