Անկարայում պայթյունների հետևանքով զոհերի թիվն անցնում է 20-ից. ԶԼՄ-ներ
Ավելի քան 20 մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ այսօր Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով:
Հաղորդվում է, որ գործի է դրվել երկու պայթուցիկ սարք: Պայթյունները որոտացել են մինչ արհմիությունների կազմակերպած հակապատերազմական միտինգը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Պայթյունները որոտացել են երկաթուղային կայարանի էստակադայի տակ, որտեղով անցնում էին «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» միտինգի անդամները:
Հիշեցնենք, որ թուրքական Dogan գործակալությունը հայտնում է մեծ թվով զոհերի ու տուժածների մասին:
https://www.youtube.com/watch?t=2&v=z-oRD6YYZGM