Բաժիններ՝

«Փարվանա»-ում հարսանիքը կիսատ է թողել, գնացել հարսանիքի հյուրերից մեկի տնից գողություն անելու

Դատարան է ուղարկվել գողության փորձի դեպքով հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Փարվանա» ռեստորանային համալիրում մասնակցելով համագյուղացու հարսանեկան արարողությանը և օգտվելով այն հանգամանքից, որ բնակիչներից մեկն իր ընտանիքի անդամների հետ բացակայում է իրենց բնակարանից և նույնպես մասնակցում նշված առիթին, վերջինիս բնակարանից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ դուրս է եկել ռեստորանից, պատահական տաքսիով ուղևորվել է նրանց պատկանող տան մոտ, որտեղ պատուհանի ապակին կոտրելով՝ ապօրինի մուտք է գործել հիշյալ տուն, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ դեպքի վայրում նկատվել է հարևանների կողմից և դիմել փախուստի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս