Բաժիններ՝

Ջրհեղեղից տուժած Քոբուլեթիի դպրոցներն ու մանկապարտեզները մինչև երկուշաբթի չեն գործի

Քոբուլեթիի 3 դպրոցներում ու մանկապարտեզներում պարապմունքներն ու դասերը հետաձգվել են մինչև երկուշաբթի: Աջարիայի կրթության նախարարության տեղեկությամբ՝ ուսումնական պրոցեսը դպրոցներում ու մանկապարտեզներում կվերականգնվի դեզինֆեկցիոն աշխատանքների անցկացումից հետո: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հաղորդվում է, որ Աչկվա գետն արդեն վերադարձել է իր հունը ու ներկայում քաղաքին ջրհեղեղի վտանգ չի սպառնում: Փրկարարները մինչև ուշ գիշեր աշխատանքներ են կատարել քաղաքից ջուրը հեռացնելու նպատակով:
Մոտ օրերս կկատարվի նաև ջրհեղեղի հասցրած վնասի չափերի հաշվարկ: Ճանապարհային դեպարտամենտը հավելյալ տեխնիկա է հատկացրել ջրհեղեղից ու սողանքից տուժած գյուղերում:
Այսօր արդեն Քոբուլեթիում անձրև չի տեղում:

Հիշեցնենք, որ երեկ հորդառատ անձրևն ու վարարած Աչկվա գետը ջրածածկ էին արել Քոբուլեթիի փողոցներն ու տները, ինչպես նաև առանց էլեկտրականության թողել քաղաքի բնակիչներին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ վնաս է հասցվել 1000 ընտանիքի:
Բարդ իրավիճակ էր ստեղծվել նաև Քոբուլեթիի շրջանի գյուղերում: Լեգվա, Գվարա, Կվեդա, Զենիտի, Կոնդիդի գյուղերը մասնակի ջրածածկ են եղել: Ցեցխլաուրի գյուղում 3 ընտանիք տուժել է սողանքի հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս