Բաժիններ՝

«Խոնարհում քե՛զ, հայոց ազգ, որ սիրում ես հրաշալի քաղաքդ, ինչպես քո զավակին»

Խաչիկ Ասրյանը շնորհավորում է Երևանի 2797-րդ տարեդարձը.

«Հազարամյակների միջով հերոսաբար անցած անպարտելի՛ հայ ժողովուրդ, դու տոնում ես քո 12-րդ մայրաքաղաքի` Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձը: Համազգային է այս ազգապարգև տոնը, որովհետև  Երևանն   աշխարհում ապրող հայության սիրտն է, որի համար տրոփում է ողջ ազգի զարկերակը: Այս խորհրդանշական  տոնն առանձնահատուկ է հայերիս արիական անցյալի անպարտելի արքաների սխրանքներով և հավերժության ճանապարհը շարունակող ու  պատերազմատենչ դարերին նոր սերնդին հաղթանակի հրովարտակ թողած ներկայիս  քաջակորով զավակներով…

Փա՛ռք ու պատիվ Արգիշտի Առաջին  արքային, որ  Քրիստոսից առաջ 782 թ.  բիբլիական Արարատ լեռան ստորոտում հիմնադրեց Էրեբունի-Երևանը և իր «քարե անձնագիրը» տեղադրեց Էրեբունի ամրոցի պատին՝ որպես հզոր հրետանի պատմության կեղծարարների դեմ:

Փա՛ռք ու պատիվ ամենահին ու ամենաերիտասարդ մեր մայրաքաղաքի բոլոր քաղաքապետներին՝ հանձին  Տարոն Մարգարյանի, որ զոր ու գիշեր պայքարեցին և պայքարում են մայրաքաղաքի շնչառությունը հաղթանակ տարած անկախության սերնդի համար համահունչ պահելու և հայի ոգին զորացնելու համար:

Խոնարհում  քե՛զ, հայոց ազգ, որ սիրում ես հրաշալի քաղաքդ, ինչպես քո զավակին և նրա տոնը քոնն ես համարում:

«Հայոց  Արծիվներ»  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության  և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  բոլորիս՝ աստվածային հողի արարչագործ հայ ժողովրդի փառահեղ տոնի՝ Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձի կապակցությամբ և միանում ձեզ՝ ասելով. «Դու հպարտ ես, հա՛յ, դարերին պատգամած քո տասնյակ անձեռակերտ մայրաքաղաքներով, քո աշխարհաճանաչ մշակույթով, տաղանդավոր որդիներով, քո անպարտելի բանակով, Մատենադարանով, Չարենցյան կամարով ու ազգային-ազատագրական մեր մեծ պայքարի ոսկեկամար Եռաբլուրով… քո հերոս քաղաք Երևանով…:

Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն:

Աստված պահապան բոլորիս և հայոց անկախ պետականությանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս