ՀՅԴ-ն ձևավորելու է սեփական «այո»-ի ճամբար
ՀՅԴ-ն ձևավորելու է իր սեփական «այո»-ի ճամբարն ու չի միանալու որևէ այլ «այո»-ի և հանրապետության ողջ տարածքում քարոզելու է սահմանադրական փոփոխությունների առավելությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում խմբակցությունների բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն ներքին կուսակցական աշխատանքներ է իրականացրել, հանդիպել են գեթե բոլոր 50 ստորաբաժանումների հետ:
«Մենք առնվազն մեր առանձին «այո»-ի շտաբն ենք ստեղծելու, առանձին ենք քարոզչություն անելու, չենք միանալու ոչ մեկին, որովհետև, կարծում եմ, բոլորից առավել շատ ապացույցներ ունենք: Ձևավորել ենք մոտ 20 անձից կազմված քարոզչական խումբ, որում ընդգրվկված են բոլոր հայտնի դաշնակցականները, և ամբողջ հանրապետությունում քարզելու ենք»,- ասաց Ա.Վարդանյանը:
Նա վստահեցրեց, որ կողմնակից են, որ նախ քարոզարշավը՝ և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի ճամբարների համար լինի հավասար և դրա հնարավորությունը «Հանրաքվեի մասին» օրենքը տալիս է: Ա.Վարդանյանը շատ կարևոր է, որ հանրաքվեն իսկապես անցկացվի ազատ, արդար, թափանցիկ և գործընթացն անցնի վստահության մթնոլորտում. «Ես համոզված եմ, որ ցանկացած պարագայում կլինեն մարդիկ, որ կքննադատեն, կասեն արդար չի եղել, բայց մեր պարտքն է, և «Հանրաքվեի մասին» օրենքն այդ հնարավորությունը տալիս է, անընդհատ պահանջել իշխող մեծամասնությունից այս անգամ հնարավորինս ազատ ընտրություններ անցկացնել:
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ 600 հազար քվեն բավարար է «այո»-ն անցկացնելու համար, լավ աշխատելու դեպքում 1 մլն մարդ կգնա հանրաքվեի: Նա կարևորեց ժողովրդավարական ինստիտուտների արմատավորումը և խորացումը, ու նշեց, որ իշխանությունը գիտակցում է դա ու պատճառ չունի գնալու ընտրակեղծիքների: