Վերջին մեկ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն ու Վրաստանը մեծ հաջողությունների են հասել. Ստոլտենբերգ
Վերջին մեկ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն ու Վրաստանը մեծ հաջողությունների են հասել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Վերջին մեկ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն ու Վրաստանը գործընկերության տեսակետից մեծ հաջողությունների են հասել: Մենք բացել ենք նոր ուսումնական կենտրոն, որտեղ արդեն անցկացվել են առաջին զորավարժությունները: Հիմա մենք կմտածենք ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև հաջորդ սերտ համագործակցության մասին»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել էին նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում: