Գրականության Նոբելյան մրցանակին արժանացել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսեևիչը
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/eda7450c-e5b3-456f-96cd-e7dbe00e3670-460x276.jpeg)
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է խորհրդային ու բելառուս գրող, լրագրող Սվետլանա Ալեքսեևիչին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շվեդական ակադեմիան հայտնել է, որ «Ալեքսեևիչը դափնեկիր է դարձել շնոիհիվ իր պոլիֆոնիկ արձակի, որը մեր ժամանակներում կարեկցանքի ու հերոսականության հուշարձան է»:
Սվետլանա Ալեքսեևիչը Նոբելյան մրցանակի դափնեկիր էր համարվում դեռևս 2013 թվականին:
Նրա հայտնի ստեղծագործություններից «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաներն» ու «Չեռնոբիլի աղոթքը»:
Ալեքսեևիչը դարձավ 14-րդ կինը, ով ստացել է գրականության Նոբելյան մրցանակ: