Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիայում իրավիճակն առավել վտանգավոր է դարձնում. Լոնդոն

Ռուսական ռազմական արշավը Սիրիայում այդ երկրում իրավիճակը դարձնում է «առավել վտանգավոր», կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:

Այսօր Մայքլ Ֆելլոնը Բրյուսելում  կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որտեղ քննարկվելու են Սիրիայում ռուսական ավիացիայի գործողությունները, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի եղանակները:
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ կանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել աջակցությունը Ասադի ռեժիմին:
«Մենք կկոորդինացնենք մեր գործողությունները, որպեսզի Ռուսաստանն սկսի հետևել որոշակի կանոնների»,- նախազգուշացրել է բրիտանացի նախարարը:

«Ռուսական ինտերվենցիան Սիրիայում բավական դժվար իրավիճակը դարձրել է առավել վտանգավոր»,- ասել է Ֆելլոնը BBC-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռների ներխուժումը ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Թուրքիայի օդային տարածք «կտրականապես» դատապարտվել է Բրյուսելում գագաթաժողովի ժամանակ:

Ռուս զինվորականներն ամեն օր տեղեկություններ են հայտնում, որ ավիահարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի ջիհադիստներին ու «այլ ահաբեկիչների», սակայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պնդում են, որ ռուսական ավիացիան հիմնականում հարվածներ է հասցնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին՝ Սիրիայի չափավոր ընդդիմությանը, որոնց աջակցում է Արևմուտքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս