Ջիվան Գասպարյանը՝ Իգոր Կրուտոյի հետ համագործակցության եւ ռաբիս երգիչներին կոչումներ շնորհելու մասին. NEWS.am STYLE
Ջիվան Գասպարյանը ժամանել է Սոչի՝ «Նոր Ալիք-2015» մրցույթում ելույթ ունենալու նպատակով: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում անվանի դուդուկահարն ասաց, որ Իգոր Կրուտոյն իրեն միշտ հրավիրել է այս մրցույթին:
«Անպայման պիտի գայի, որովհետեւ խոստացել էի»,-նշեց նա:
Ջիվան Գասպարյանն անդրադարձավ նաեւ վերջերս մեծ աղմուկ բարձրաձրած՝ ռաբիս երգիչներին կոչումներ շնորհելուն՝ նշելով, որ բացասական վերաբերմունք չունի դրա վերաբերյալ:
«Նրանք իրենց ժանրի մեջ լավն են: Հիմա պարտադիր չէ օպերային երգիչ կամ ֆիլհարմոնիայի երգիչ լինել: Հիմա ոչ ֆիլհարմոնիա կա, որ գնան աշխատեն, դրա համար ամեն մարդ մասնավոր երգում է:
Բան չունեմ ասելու, մի քիչ ուրիշ ձեւ է նայվում այսօր դա, բայց եթե նրանք համերգ են երգում, ուրեմն արժանիքներ ունեն: Ժողովուրդը սիրում է նրանց»:
https://www.youtube.com/watch?v=KP2u9-u6cyQ