«Թող մեզ ասեն, մենք եվրոպացիներին կբացատրենք՝ ինչ էր ասում Պուտինը». Ստեփան Գրիգորյան
«Մենթալիտետների, պրոցեսների ընկալման տարբերություն կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև»,-այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով, երբ Ռուսաստանը իր ռազմական ներկայությունը Սիրիայում, մենք բոլորս հասկացանք, որ Ռուսաստանն այնտեղ բոլորին կհարվածի. «Բայց չհասկացան միայն եվրոպացիները և Ամերիկան: Այստեղ կար մենթալիտետի տարբերություն, ու դա շատ լուրջ խնդիր է: Չեմ ասում՝ Ռուսաստանը ճիշտ է անում, բայց այս մենթալիտետների տարբերությունը մեծ խնդիր է աշխարհի համար. թող մեզ ասեն, մենք եվրոպացիներին կբացատրենք՝ ինչ էր ասում Պուտինը»:
Ս. Գրիգորյանը կարծում է՝ Սիրիայի հարցը էլ ավելի կբարդացնի ու կսրի Ռուսաստան -Արևմուտք հարաբերությունները: Ըստ նրա՝ Հայաստանը որևէ կոալիցիոն գործողությունների մեջ չպետք է մտնի. «Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է միջամտի, կամ ինչ-որ մեկի կողմն անցնի: Նույնիսկ կարող է մեզ համոզեն կամ ճնշեն: Այդ ճահիճի մեջ մտնելը վտանագվոր է յուրաքանչյուր երկրի համար»: