Մուսուլման հոգևոր ղեկավարները կոչ են արել Ռուսաստանի դեմ ջիհադ իրականացնել
Սաուդյան Արաբիայի ավելի քան 50 մուսուլման հոգևոր առաջնորդներ կոչ են արել իսլամական երկրներին պատերազմ սկսել Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Սիրիայի կառավարության դեմ:
Նրանք դիմել են ողջ աշխարհի մուսուլմաններին «ցուցաբերել բարոյական, նյութական, քաղաքական ու ռազմական աջակցություն ջիհադին», հայտնում է Reuters-ը:
Ինչպես ասված է հոգևոր գործիչների հայտարարության մեջ, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի կառավարության կոալիցիան «իրական պատերազմ է վարում այդ երկրի սուննիների դեմ»:
«Սիրիայի սուրբ պատերազմները պաշտպանում են ողջ իսլամական աշխարհը: Հավատացեք նրանց ու աջակցեք»,- կոչ են արել փաստաթղթի հեղինակները:
Ինչպես նշում է գործակալությունը, Սաուդյան Արաբիան աջակցում է ընդդիմությանը, որը պայքար է մղում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: