«Դարձել ա յութուբի տղեն». Սեյրան Սարոյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ իր սանիկ Տիգրան Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, խուսափում է քրեական  պատասխանատվությունից: ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ բավական է Սուրիկ Խաչատրյանի որդու մասին խոսել, քանի որ ամեն ինչ արդեն որոշված է, ու նրա որդին անմեղ է. «Տուժողն արդեն հայտարարել է, որ նման բան չկա, մենք էն գլխից գիտեինք, որ ըտենց բան չի եղել, հերիքա, էնքան արեցիք, էդ խեղճ տղեն արդեն 11 հատ պռոժինա դրել սրտին, մեղքա, մի մարդու մասին չի կարելի էդքան խոսել»,- ասաց պատգամավորը: «Արդեն էնքան եք ասել, ժողովուրդն էլ ա զզվում էդ ամեն ինչից, դարձելա յութուբի տղեն, հենց բացում ես՝ Սուրիկ Խաչատրյանն ա, մի տարին անցավ, դեռ չեք պրծել դրանից»,- ասաց Սեյրան Սարոյանն ու հեռացավ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս