ԱՄՆ-ում օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ
Ամերիկյան American Airlines ավիաընկերության օդաչուն մահացել է Airbus A320 ինքնաթիռի ղեկին, որն ԱՄՆ-ում ներքին չվերթ էր իրականացնում:
Ինքնաթիռում գտնվել է 147 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
Ինքնաթիռի կապիտանի ինքնազգացողությունը վատացել է հենց խցիկում: Բորտ-ուղեկցորդուհին փորձել է նրան օգնություն ցուցաբերել, սակայն ապարդյուն: Օդաչուն մահացել է:
Ողբերգության պատճառով որոշում է կայացվել չնախատեսված վայրէջք կատարել Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքի օդանավակայանում:
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է իր չվերթը դեպի Բոստոնի միջազգային օդանավակայան։