Ինչո՞ւ է Ս. Պատարագը գրաբարով երգվում
– Ինչո՞ւ Ս. Պատարագը գրաբարով է երգվում: Շատերը դժվարանում են հասկանալ՝ գրաբարը չիմանալու պատճառով:
– Ս. Պատարագն աղոթք է, հոգևորականն աղոթում է և ոչ թե ելույթ ունենում, որ ժողովուրդը հասկանա: Ես շատ անգամ գրաբարով օտարերկրացիների համար աղոթք եմ արել, ի՞նչ է, աղոթքը տեղ չհասա՞վ: Առաջնայինը հավա՛տքն է: Կարելի է աղոթքը վերածել աշխարհաբարի, բայց շարականն ինչպե՞ս փոխես: Մեր շարականները կանոնակարգված են: Դրանք մեր եկեղեցու հայրերն են հաստատել, և իրավունք չունենք խախտելու:
Օրհնությամբ՝ Տ. Կորյուն քահանա Մարտիրոսյան