Ավտովթար Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին. կան տուժածներ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ալագյազ-Գեղարոտ հատվածի 5-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի 34 AP 760 պետհամարանիշով (վարորդ` 1957 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1959 թ. ծնված Ա. Պ.-ը և 1975 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնհատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: