Բաժիններ՝

Հայ ինժեներները Սինգապուրի ջրի մաքրման համակարգ են մշակել

IT ոլորտում հայտնի՝ ավտոմատ, թեստավորման սարքավորումներ արտադրող և վիրտուալ գործիքավորման ծրագրեր մշակող  National Instruments կորպորացիայի (ԱՄՆ) հայաստանյան մասնաճյուղի ինժեներները Սինգապուրի խմելու ջրի վերահսկողության՝ ախտազերծող, զտող, ամոնիակը և քլորը տարանջատող (և այլն) SCADA տեսակի համակարգ են ստեղծել:

Համակարգը տեղադրվել է Սինգապուրում՝ ջրազտման խոշորագույն սարքավորումներից մեկի վրա, որի վիրտուալ մոդելն օրերս ներկայացվեց «DigiTec 2015» հայաստանյան ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, որի կազմակերպիչն է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):

Ի դեպ, National Instruments-ի հայաստանյան գրասենյակն առաջարկում է հայեցակարգային լուծումներ աշխարհի տարբեր երկրների այնպիսի ճարտարագիտական ընկերությունների համար, որոնք արտադրանք և պատրաստի լուծումներ են մշակում տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաև ավիա-արդյունաբերության համար։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս