Բաժիններ՝

Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարարը պնդում է, որ Իվանիշվիլիի դեմ հարձակում է նախապատրաստվում

Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլին պնդում է, որ երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ հարձակում է նախապատրաստվում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Հավաստի աղբյուրներից ես տեղեկություն եմ ստացել, որ նախկին իշխանության որոշակի շրջանակում, որը գտնվում է էմիգրացիայի մեջ, ընթանում է Բիձինա Իվանիշվիլիին ֆիզիկապես ոչնչացնելու նախապատրաստական աշխատանք ահաբեկչական ակտի օգնությամբ»,- ասել է Բատիաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Նա պնդում է, որ Վրաստան է ժամանել արդեն ինչ-որ խումբ՝ հարձակում նախապատրաստելու համար:

Ներկայում Բատիաշվիլին Նինո Բուրջանաձեի «Դեմոկրատական շարժում» կուսակցության անդամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս