Ուրիխանյանը գիշերը վերադարձել էր Բիշքեկից՝ հատուկ քվեարկությանը մասնակցելու համար
Ինչպես և նախապես հայտարարել էր իր ելույթում «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, այսօր տեղի ունեցած քվեարկությանը մասնակցելով նա դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Պատգամավորը այսօր գիշերը վերադարձել էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից հատուկ քվեարկությանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են կուսակցության գրասենյակից: