«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձենությունը երթով շարժվում է Բաղրամյան պողոտա

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Սահմանադրական բարեփոխումնեի դեմ պայքարող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձենության բողոքի երթը դեպի Ազգային ժողով։ Նշենք որ այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Թեպետ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մութաֆանյանը հայտարարեց, որ իրենք վստահ են, որ պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկելու այդ նախագծին, բայց իրենք, այնուամենայնիվ, գնում են ԱԺ-ի շենքի մոտ իրենց բողոքը արտահայտելու համար։

Նշենք, որ Մաշտոցի պողոտայում ոստիկանները փորձեցին թույլ չտալ ակցիայի մասնակիցներին երթով շարժվել փողոցի երթևեկելի մասով, սակայն ակցիայի մասնակիցներին, ի վերջո, հաջողվեց համոզել ոստիկանությանը և հիմա իրենք Մաշտոցի պողոտայի երթևեկելի մի հատվածով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա։ Ակցիայի մասնակիցները ակնկալում են Ազգային ժողովի շենքի մոտ շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչև կավարտվի քվեարկությունը։ Նրանք նաև ակնկալում են, որ պատգամավորները կիջնեն և կխոսեն իրենց հետ։

Տեսանյութեր

Լրահոս