Բաժիններ՝

««Մանչսեթեր Յունայթեդը» լրիվ իրավունք ունի գումարներ ծախսելու». Արսեն Վենգեր

Ֆրանսիացին վստահ է, որ մանկունյանցիները շատ են վաստակում և կարող են իրենց առատաձեռնություն թույլ տալ: ԱՊԼ 8-րդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ Արսեն Վենգերին հարցրել են «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերի մասին:

««Մանչեսթեր Յունայթեդը» գումար ունի, որը ծախսում է: Դա արհեստական ինչ-որ բան չէ: Նրանք իրենց սեփական միջոցներն ունեն և դրանք ծախսելու լրիվ իրավունքը»,- պատասխանել է Վենգերը:

2015թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստներ է ձեռք բերել 111 մլն ֆունտ ընդհանուր արժողությամբ: Ընդ որում, մանկունյանցիները ֆուտբոլիստների վաճառքից աշխատել են 70.5 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս