Վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել էր:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը՝ 1974 թ. ծնված Արթուր Բանդուհանյան:
Քննությունը շարունակվում է: