Պենտագոնն սկսել է մտածել սիրիացի ապստամբների պաշտպանության մասին. AP
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Պենտագոնում քննարկում են ԱՄՆ-ի կողմից ուսուցում ստացած սիրիացի ապստամբներին պաշտպանելու հնարավորությունը:
Ամերիկացի պաշտոնյաները, չցանկանալով հայտնել իրենց անուները, հայտարարել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գնահատում է ուժի կիրառման քաղաքական ու իրավական ռիսկերը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ապստամբներին հասցված ավիահարվածների:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ռազմական օպերացիայի մասին տեղեկությունները խաթարված են: