Բաժիններ՝

Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ. Ղարիբաշվիլին՝ ՄԱԿ-ի ամբիոնից

Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ: Այս խոսքերով է իր ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սկսել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով՝ Վրաստանը վստահ առաջ է գնում ճիշտ ուղղությամբ:
«Մեր տեսլականը հստակ է այնպես, ինչպես և մեր ապագան»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետն անդրադարձել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կազմած հաշվետվությանը, որը վերաբերել է պետական կառավարման համակարգի որակին ու արդյունավետությանը ու ասել, որ հպարատանում է Վրաստանի առաջընթացով այդ վարկանիշում գրանցված 6 ցուցանիշների առումով:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ համաձայն ՀԲ-ի վարկանշային աղյուսակի, 2012 թվականից հետո Վրաստանն իր դիրքերը զգալի բարելավել է, ինչը նշանակում է, որ Վրաստանը ժամանակակից, դինամիկ զարգացող և ժողովրդավարական երկիր է, որը հավատարիմ է օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի ազատությանը:

«Այդ նշանակալի առաջընթացն ընդգծում է մեր կառավարության հաստատակամությունը՝ կապված օրենքի գերակայության ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության, ժամանակակից էկոնոմիկայի կառուցման ու մեր երկրի վստահ առաջընթացի հետ»,- հայտարարել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս