Ֆրեզնոյից Հայաստան է ժամանում բժիշկների խումբ

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի բազմափորձ բժիշկների և այլ մասնագետների խումբ։ Նրանք բոլորը ներկայացրել են իրենց կրթական փաստաթղթերը, լիցենզիաների և Good standing հավաստագրերի պատճենները, որոնց հիման վրա այցի շրջանակում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք են ստացել։

ԱՄՆ-ից ժամանող ամերիկահայ մասնագետները կծանոթանան հայ գործընկերների հետ, կփոխանցեն իրենց փորձը, գիտելիքները, մասնագիտական կարողությունները, համատեղ գործունեություն կծավելեն:

Հիմք ընդունելով ՀՀ մարզերի համաչափ զարգացման պետական ծրագիրը և նպատակ ունենալով նպաստելու ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի արդիականամանը` առանձնակի կկարևորվի մարզերի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացումը։ Առողջապահության նախարարությունը ևս Ֆրեզնոյից ժամանող մասնագետների խմբին առաջարկել է աջակցության հիմնական ուժն ուղղել դեպի մարզեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամերիկյան մասնագետներն աշխատեն Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Նրանք իրենց հետ կբերեն նաև բժշկական որոշ սարքավորումներ, բուժական միջոցներ և դեղեր, որոնք այցից հետո կօգտագործվեն մարզային բուժհաստատություններում:

Տեսանյութեր

Լրահոս