Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: