Անգելա Մերկելի վարկանիշն ընկել է մինչև չորսամյա մինիմումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշն ընկել է մինչև չորսամյա մինիմումը: Այս մասին են վկայում հարցումները, որ անցկացրել է Deutschlandtrend ընկերությունը ARD հեռուստաալիքի պատվերով, հայտնում է Reuters-ը:
Համաձայն հարցման արդյունքների՝ այսօրվա դրությամբ Մերկելը վայելում է գերմանացիների 54%-ի համակրանքը, ինչը 2011 թվականի դեկտեմբերից ի վեր վատագույն ցուցանիշն է, երբ եվրոգոտում ֆինանսական ճգնաժամ էր:
Միևնույն ժամանակ, հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 51%-ը անհանգստություն է զգում Գերմանիայում ապաստան փնտրող մարդկանց մեծ քանակության պատճառով: Դա 13%-ով գերազանցում է անցած ամսում գրանցված ցուցանիշը:
Հարցումը ցույց է տվել նաև, որ գերմանացիների 44%-ը կարծում է, որ ներգաղթը բերում է ավելի շատ թերություններ, քան առավելություններ:
Մեկ այլ հարցման համաձայն էլ՝ Մերկելը հայտնիության առումով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Դա վատագույն արդյունքն է կանցլերի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում:
Նրանից առաջ է անցել ոչ միայն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, այլև ՆԳ նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ու նախագահ Յոահիմ Գաուկը: