«Եթե ես հավեսի համար սուրճի բաժակ եմ նայում, մե՞ղք եմ գործում»
– Եթե ես հավեսի համար սուրճի բաժակ եմ նայում, մե՞ղք եմ գործում։ Մեկ–մեկ շատ հետաքրքիր զուգադիպություններ են լինում։
– Հոգևոր աշխարհը առավել նուրբ է, քան մենք կարծում ենք, դրա հետ խաղ չեն անում։ Լավագույն դեպքում՝ գուշակությունն ընկալվում է որպես զվարճանքի մի ձև, վատագույն դեպքում՝ դա արդեն կախվածություն և սնահավատություն է։ Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի… կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Բ Օրենք. 18: 10-12)։
Կրոնի ուսուցչուհի Մարինա Մինասյան
Qahana.am