Բաժիններ՝

Գործարկվել է Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության www.registration.am կայքը

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն ստեղծվել է գրանցված ապահովված իրավունքների մասին տեղեկատվություն պարունակող մեկ միասնական առցանց գրանցամատյան:

Ի դեպ, սա Հայաստանի Հանրապետությունում ամբողջական էլեկտրոնային վարչարարություն իրականացնելու առաջին փորձն է:

Հոկտեմբերի 1-ին գործարկված www.registration.am պաշտոնական կայքը ուղեցույց կհանդիսանա գրանցումներ կատարելու, որոնելու և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Այս գրանցամատյանի գործարկմամբ կկարգավորվի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների նկատմամբ նախապատվության իրավունքի որոշման հարցը, հնարավորություն կտա շահագրգիռ անձանց, առանց լրացուցիչ ծախսերի և ջանքերի, տեղեկանալու շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումներին, ինչպես նաև կբարձրացնի տվյալ տեսակի գործարքների ապահովությունը և կնվազեցնի դրանց հետ կապված ռիսկերը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս