Բաժիններ՝

Վանաձորցի 105–ամյա Ազգանուշ տատը երկարակեցության իր գաղտնիքներն ունի. news.am

news.am-ը գրում է. Վանաձորցի, ծնունդով Ղարսից 105–ամյա Ազգանուշ Հովհաննիսյանը երկարակեցության իր կանոններն ու գաղտնիքներն ունի. ամենօրյա աղոթք, առողջ սննդակարգ ու բնական թելից հագուստ:

«Տնական կաթ, մածուն, ձու եւ միս եմ ուտում»,- ասում է տատն ու երիտասարդներին էլ խորհուրդ տալիս հետեւել իր օրինակին։

Ինչ վերաբերում է հագուստին, ապա Ազգանուշ տատը ամբողջ կյանքում միայն բամբակյա հագուստ է կրել:

«Շորս մենակ բամբակ պիտի լինի, չեղավ, չեմ հագնի: Մնացածը ջանս ուտում են»,– ասում է 105–ամյա կինը:

Ազգանուշ տատը քաղաքային կյանքին էլ է դժվար հարմարվում, հիշում է գյուղում թողած տունն ու երազում վերադարձի մասին:

1960-ականներին է ընտանիքը տեղափոխվել Կիրովական`Ախուրյանի շրջանի Լեռնուտ գյուղում թողնելով կիսավեր սեփական տունը։

Ազգանուշ տատը տխրում է ամուսնու մասին խոսելիս։ Երեք երեխաներին 105–ամյա կինը ստիպված է եղել միայնակ մեծացրել: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամուսինը մեկնել է ռազմաճակատ ու այլեւս չի վերադարձել:

«41 թվի հենց առաջին հավաքին գնաց, երեխեքիս մենակ եմ պահել: Մեկը շուտ մահացավ, երկուսին մեծացրի»,- ասում է տատը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս