Բաժիններ՝

«ԴԱԻՇ-ը վաղուց է Ռուսաստանին հայտարարել իր թշնամին». Պուտին

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը վաղուց է Ռուսաստանին իր թշնամին հայտարարել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցությանը:

Նա նշել է, որ ահաբեկչների կողքին պայքարում են տարբեր երկրներից գնացած զինյալներ ու եթե «նրանք հաջողության հասնեն Սիրայում, ապա  անպայման կվերադառնան իրենց երկրներ, կգան նաև Ռուսաստան»:

«Գաղտնիք չէ, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» վաղուց է Ռուսաստանին հայտարարել իր թշնամին»,- ընդգծել է Պուտինը, ում խոսքերը մեջբերում է TASS-ը:

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հավատարիմ ուղին, իսկ Սիրիայում ու դրա հարակից երկրներում միջազգային ահաբեկիչների բանդաներն են, գործելն է, պայքարելը ու զինյալներին ու ահաբեկիչներին ոչնչացնելը նրանց իսկ գրաված տարածքներում, ոչ թե սպասել, թե երբ կգան մեր տուն»,- ասել է Պուտինը:

«Ռուսաստանը վստահ է, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է վարվի միջազգային իրավունքի կանոններին համապատասխան, այսինքն՝ համաձայն ՄԱԿ-ի բանաձևերի կամ պաշտոնական կառավարության խնդրանքով: Ոչ մեկը, ոչ մյուսը մեր գործընկերները Սիրիայում գործելու համար չունեն», ասել է նա:

Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն հնարավոր է համարում ու նպատակահարմար միավորել բոլոր պետությունների ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին, առաջին հերթին՝ տարածաշրջանի պետություններին, միանալ Բաղդադի կոորդինացիոն կենտրոնի աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս