«Եթե նրանք կարողանային գրավել Ղարաբաղը, ապա վաղուց կանեին». Կոմանդոս
«95%-ով պատերազմ չի լինի, 5%-ով կարող է ավանտյուրա լինի: Մենք պատերազմի հոտը լավ ենք առնում, իսկ այսօր պատերազմի հոտ չենք առնում, այլ` սադրանքի: Ադրբեջանը ուզում է ասել, որ ինքը հզոր է և կարող է մի քանի վայրկյանում Հայաստանը գրավել և հայերին ոչնչացնել, բայց դա իրականում այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Ըստ նրա՝ լարվածությունն իջեցնելու մեխանիզմները 20 տարի առաջ են դրվել, բայց դրանք չեն աշխատում ու չեն աշխատի. «Սա կռվի ծրագիր է Ադրբեջանի կողմից և նրա վերջին հնարավորությունն է՝ ցույց տալու իրենց կեղծ քաղաքականությունը, թե կարող են գրավել Ղարաբաղը: Եթե նրանք կարողանային գրավել Ղարաբաղը, ապա վաղուց կանեին»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասաց, որ դրա մեջ ոչ մի նորություն չկար. «20 տարի առաջ էլ էին նույն բանն ասում, հիմա էլ»: