Գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 33 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985 թ ծնված Միսակ Ա-ն, ով սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):