Ուժի 33 առարկաներ` Ձեր տան պաշտպանության համար
Ուժի 33 առարկաներ, որոնք կպաշտպանեն Ձեր տունը, հավատարիմ կծառայեն Ձեզ և կօգնեն տունը դարձնել ամրոց և ուժի տարածք:
Ինչի համար է դա մեզ պե՞տք: Մեր տունը դարձնելով ուժի տարածք` մենք հարթում են էներգափոխանակությունը, որի ժամանակ`
- մենք կարող ենք շատ քիչ էներգիա ծախսել
- մենք կարող ենք մեծ էներգիա ստանալ
- մեր էներգետիկ խողովակներն ինքնիրեն կմաքրվեն
1. Վանակն (Горный хрусталь) – դա յուրահատուկ «բնական հեռուստացույց» է, որը տիրապետում է տեսողական կերպարների հաղորդման ընդունակության: Վանակնը յուրաքանչյուր տանն աշխատում է՝ որպես լավ, մաքուր, վառ և ուրախ էմոցիաների ալեհավաք:
2. Յուրաքանչյուր տանը պետք է անպայման լինի սպիտակ սփռոց: Հավաքվելով դրա շուրջ` ընտանիքի անդամների միջև միասնություն է լինում:
3. 33 հատ պղնձե մետաղադրամներ – պատասխանատու են տան հարստության համար:
4. Այս բույսն անվանում են նաև արեգակի խոտ: Կղմուխը լավ բժիշկ է և շատ հիվանդություններ է բուժում, իսկ դա նրանից է, որ իր մեջ արեգակի էներգիան է պահում:
5. Սև շան մորթին հին պաշտպանիչ միջոց է աչքից և վատ էներգիայից:
6. Կարմիր արոսենու ողկույզ – պաշտպանում է հրդեհից, և մարդիկ, որոնց տանը կա արոսենի, շատ երկար են ապրում և շատ իմաստուն են լինում:
7. Փայտյա թասը շրջապատող աշխարհը բարությամբ է լիցքավորում:
8. Տանը պետք է գոնե 1 հատ արծաթե գդալ լինի: Արծաթը լուսնի մետաղն է, և նա, ով օգտվում է արծաթից, գտնվում է լուսնի պաշտպանության ներքո:
9. Վարդը շատ կարևոր բույս է տան համար. նա սերն է պահպանում:
10. Տնային ջրավազանը իր մեջ է հավաքում ամբողջ բացասական էներգիան: Որպես ջրավազան՝ տանը կարող եք պահել ձկներով և բույսերով ակվարիում:
11. Թռչնի սպիտակ փետուրը, որը ջրի վրա է ծնվել, երջանկություն է բերում:
12. Ուրցը զարմանահրաշ խոտ է յուրաքանչյուր կնոջ համար:
13. Ուռենին տանը պահում են, որպեսզի բնակիչների կյանքը երկարի:
14. Քար մանկության գետակից. շատ կարևոր է, թե որտեղ է մարդ ծնվել: Երբ նա ծնվում է, շատ հատուկ պրոցես է տեղի ունենում, և շատ կարևոր է կապը պահել ծննդավայրի հետ:
15. Սրոցաքար պետք է լինի յուրաքանչյուրի տանը: Հիվանդ մարդու վրա բաղնիքում դույլով ջուր են լցնում, որտեղ 1 օր պահված է եղել սրոցաքարը: Սա օգնում է վերականգնել առողջությունը:
16. Բրդյա կարմիր թելը հանդիսանում է շատ ուժեղ միջոց, որի օգնությամբ բուժում են ֆիզիկական և հոգեկան հիվանդությունները, այն պաշտպանում է սև մոգությունից:
17. Կեչու ավել: Ամեն տուն իր ոգին ունի, և ով ընկերություն է անում նրա հետ, գտնվում է նրա պաշտպանության ներքո: Տնային ոգու համար ամենալավ ապաստարանը կեչու ավելն է: Պատրաստեք կեչու ավել և նվիրեք նրան:
18. Ձկան չորացած թեփուկները պաշտպանում են վտանգներից:
19. Քամու պտուտանը լիցքավորում է տունը դրական էներգիայով:
20. Տանն անպայման պետք է ունենալ հասարակ չներկված մոմեր, որոնք վաճառվում են եկեղեցում: Այսպիսի մոմերը շատ լավ մաքրում են բնակարանը: Դրանք հարկավոր է վառել շաբաթը 1 անգամ այն սենյակում, որտեղ հավաքվում է ընտանիքը:
21. Գիտե՞ք արդյոք, որ սովորական օճառով կարելի է ստանալ հատուկ օճառ, որը կմաքրի ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին:
22. Գավազան, ավելի ճիշտ՝ դրա փոքր տեսակը, որը պետք է Դուք ինքներդ պատրաստեք: Ինչ-որ տեղ այցելելիս միշտ պահեք Ձեզ մոտ:
23. Պահպանիչ զանգակներ:
24. Գնդասեղը (Булавка) հանդիսանում է Ուժի կարևոր առարկա և ամեն տանը պետք է լինի:
25. Խնձորը շատ ուժեղ պահպանիչ հատկություն ունի:
26. Մեղրը ոչ միայն քաղցրեղեն է, այլ նաև հուռութք:
27. Մայրու կոճղիկը յուրահատուկ հուռութք է, որն առողջացնում է տան մթնոլորտը, և մարդիկ, ովքեր ապրում են այդպիսի տանը, քիչ են հիվանդանում:
28. Կաղամախու ցցիկով կարելի է լուծել բնակարանի էներգետիկայի հետ կապված պրոբլեմները:
29. Մեխը՝ ճիշտ տեղում խփած, հատուկ ուժ ունի: Խփեք այն խոհանոցի դռան վերևում, և ընտանիքն ամուր կլինի:
30. Անկյունակը հզոր հուռութք է, որը մաքրում է տան էներգետիկան: Փայտից ինքնուրույն պատրաստած անկյունը պետք է տանը պահել 1 տարի, այնուհետև թաղել հողի մեջ, որտեղ խոտ է աճում, և նորից ինքնուրույն պատրաստել:
31. Կարմիր պղպեղը սիրո և սրտի հետ կապված ամենաուժեղ մոգական բույսն է:
32. Սխտոր:
33. Պայտը պետք է կախել մուտքի դռան վերևում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը