Դռնփակ քննարկում ԱԺ-ում
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:
Հարցը հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված չէր, պատգամավորներն այն սկսեցին քննարկել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով:
Քննարկումն ընթանում է դռնփակ: