Կյանքի 10 դասեր, որոնք կարելի է քաղել բուդդայական ուսմունքից
Բուդդայականությունը հանդիսանում է համաշխարհային կրոններից մեկը և ունի միլիարդավոր հետևորդներ ամբողջ աշխարհում: Ինչպես և յուրաքանչյուր կրոն, բուդդայականությունն առանձնանում է իր արտասովոր իմաստությամբ և անսահման փիլիսոփայությամբ:
1. Առատաձեռն եղեք ուրիշների նկատմամբ:
«Սովորեք տալ, եթե նույնիսկ ինքներդ քիչ ունեք»:
«Եթե Դուք ինչ-որ մեկի համար լամպ եք վառում, այլ կլուսավորի նաև Ձեր ճանապարհը»:
2. Ազատվեք կապվածությունից:
«Ցավն անխոս գալիս է, տառապանքը` մենք ինքներս ենք ընտրում»:
«Բոլոր նյութական առարկաները հավերժ չեն: Ով հասկացել է այս իմաստությունը, ավելի քիչ է տառապում»:
3. Նայեք Ձեր ներսը, որպեսզի ստանաք պատասխանները:
«Ոչ ոք, բացի մեզանից, չի փրկի մեզ: Դու պետք է ինքդ անցնես այդ ճանապարհը»:
«Ավելի լավ է հաղթել ինքն իրեն, քան հազար ճակատամարտ: Դա կլինի Ձեր սեփական հաղթանակը, և ոչ ոք այն չի կարող վերագրել իրեն»:
4. Գտեք Ձեր ճանապարհը դեպի ներդաշնակություն:
«Պատկերացրեք, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ իմաստուն է: Նրանցից ամեն մեկը կարող է ինչ-որ բան սովորեցնել Ձեզ և օգնել»:
5. Հաղթեք Ձեր էգոն և ազատեք Ձեր հոգին:
«Կրեք Ձեր էգոն, ինչպես ազատ զգեստ»:
«Ճանապարհ դեպի երջանկություն գոյություն չունի: Երջանկությունը հենց ճանապարհն է»:
6. Ձերբազատվեք ատելության, վիրավորանքի և վախի զգացմունքներից:
«Ճառագեք անսահման սիրով ամբողջ աշխարհի նկատմամբ` առանց չարության և թշնամանքի»:
«Դուք չեք պատժվի Ձեր ցասման համար, Դուք կպատժվեք Ձեր ցասումից»:
7. Ապրեք այստեղ և հիմա:
«Ամեն առավոտ մենք նորից ծնվում ենք: Այն, ինչ մենք այսօր անում ենք, դա ամենագլխավորն է»:
8. Դուք ինքներդ եք գրում Ձեր ճակատագիրը:
«Դուք ինքներդ պետք է ձգտեք նպատակին: Բուդդան միայն ճանապարհն է ցույց տալիս»:
9. Սնվեք միայն ճիշտ կերակուրով:
«Յուրաքանչյուր մարդ ինքն է ստեղծում իր առողջությունը կամ հիվանդությունը»:
10. Մի դիմադրեք իրականությանը:
«Դու կարող ես կորցնել միայն այն, ինչից կառչած ես»:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը