Ադրբեջանը ռազմական ծախսերի ընդլայնմամբ նպաստել է տարածաշրջանում անհանգստության առաջացմանը. Deutche Welle

Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է ռազմական ծախսերը` նպաստելով արդեն անկայուն և ռազմավարական տարածաշրջանում անհանգստության առաջացմանը:

Այս մասին գրում է գերմանական Deutche Welle լրատվականը` անդրադառնալով սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը, որը խլեց 3 հայ կնոջ կյանք:

Լրատվամիջոցը փաստել է, որ ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչները մահացել են Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին: Մեջբերելով կատարվածի առնչությամբ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները` Deutche Welle-ն նշում է, որ քաղաքացիների զոհվելու դեպքերը վերջինն էին շուրջ 2 տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում: «Նախկին խորհրդային հանրապետությունների միջև առկա հակամարտությունն այս տարիներին խլել է շուրջ 30 հազար կյանք: Երկու կողմերն էլ պարբերաբար բախումներ են ունեցել 1994 թվականին հրադադարի ռեժիմի ստորագրումից հետո, երբ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերն առանձնացան Բաքվից»,- նշում է լրատվամիջոցը:

Deutche Welle-ն մեջբերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած վերջին հայտարարությունը, որտեղ նրանք հորդորել էին կողմերին խուսափել քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնություններից:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս