Բաժիններ՝

Բուիկան կատարում է Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը

Ամերիկաբնակ ֆլամենկո կիթառահար Վահագն Թուրգությանը այս տարվա հուլիսին Երևանում ներկայացրեց իր թվով չորրորդ՝ «Imagined frequencies», ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված երաժշտության հիմնական մասի հեղինակն ինքն է, բացառությամբ մեկ կոմիտասյան՝ «Հով արեք, սարեր ջան» երգի, որը կիթառահարը ձայնագրել էր հայտնի սևական երգչուհի Կոնչա Բուիկայի (Concha Buika) հետ:

168.am-ի թղթակցի հետ զրույցում երաժիշտն ասել էր, որ շատ բծախնդիր է մոտենում իր կատարած աշխատանքի որակին. «Երևի դա է պատճառը, որ, օրինակ, իմ ամբողջ 2014-ը նվիրեցի Բուիկայի (Կոնչա Բուիկա) հետ աշխատանքներին ու նոր ալբոմի հետ կապված աշխատանքներին: Կարելի է ասել՝ իմ ողջ տարին անցավ ստեղծագործական այս շրջանակում, և դեռ այս տարի ևս դրանք շարունակվում են: Այն, որ քնում-արթնանում ես նույն մայկայով, նույն մամռակալած դեմքով, ամիսներ շարունակ համակարգչին կպած ապրելով, ժամանակիդ ու մտքիդ հիմնական մասը դրանք են զբաղեցնում»,-ասել էր նա:

Vahagn11Պատմելով իր և երգչուհու ծանոթությանը, կիթառահարն ասել էր. «Բուիկան անկանխատեսելի երաժիշտ է, լավ իմաստով ՝ գժական դեմք: Մեր ծանոթությունը նախապես պլանավորված չի եղել, պարզապես իր համերգային շրջագայության կեսից իրենք ստիպված էին կիթառահար փոխել, ու շատ կարճ ժամանակահատվածում պետք էր գտնել մեկին, ով կտիրապետեր ֆլամենկոյի արվեստին, միևնույն ժամանակ՝ ջազային, իմպրովիզացիոն նվագին, և այլն: Իրենք գտան ինձ, ու պարզվեց՝ ես համապատասխանում եմ իրենց պահանջներին: Ինձ համար տոմսեր գնեցին, մեկնեցի Մայամի, որտեղ Բուիկան է ապրում, ու մենք մի քանի օր, միայն երկուսով փորձեր արեցինք միասին, այսպես ասած՝ ծանոթացանք իրար: Այդ ամենից հետո պայմանագիր կնքվեց՝ միասին նվագելու մինչև համերգային շրջագայության ավարտը, բայց համերգներից հետո օդանավակայանում, որտեղից ես վերադառնալու էի Լոս Անջելես, իսկ ինքը՝ Մայամի, մոտեցավ ինձ ու ասաց, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու, և ես դեմ չէի»:

Երաժիշտը Բուիկային ծանոթացնում է Կոմիտասի ստեղծագործության հետ.

Կարդացեք նաև

12033588_10205414644069759_593420599_n

12033764_10205414644109760_1435740702_n

«Երկար ճանապարհներին՝ ավտոբուսների կամ օդանավերի մեջ, ես նրան տալիս եմ լսելու Կոմիտասի ստեղծագործությունները, հաճախ հենց Կոմիտասի անմիջական կատարմամբ՝ Գերմանիայում արված ձայնագրությունները: Նրա ռեակցիան ապշելու էր, նրանք երբեք ոչ մի տեղ չեն լսել նման երաժշտություն: Հայկական երաժշտությունը, նրանց պատկերացմամբ, կարող է լինել միայն արևելյան մոտիվներով, ու Կոմիտասն իր մաքուր՝ «մայր» ձևի մեջ լսելը նրա համար շոկի նման մի բան էր: Ի դեպ, Բուիկայի հետ մեր համատեղ կոմիտասյան «Հով արեք, սարեր ջան» կատարումը ձայնագրվել է հենց իր առաջարկով, և այդ առաջարկն ինձ շատ ոգևորեց: Համատեղ ձայնագրությունը տեղ գտավ իմ վերջին՝ չորրորդ ձայնասկավառակի մեջ, որը լույս կտեսնի այս տարվա սեպտեմբերին»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Վահագն Թուրգությանը:

12047547_10205414644149761_540121535_n

Ի դեպ, երաժիշտը ասել էր, որ աշխատանքներ են տարվում Բուիկայի մասնակցությամբ համերգ կազմակերպել նաև Երևանում. «Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք: Կան, իհարկե, մի շարք տեխնիկական և իրավաբանական բնույթի խնդիրներ, որոնք պետք է լուծել, որպեսզի այդ համերգը կայանա: Այս պահին մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետև բանակցային փուլում ենք՝ տարածաշրջանի նրա երաժշտական գործակալների հետ, բայց, որ նման ցանկություն կա, և, որ դա երկկողմանի ցանկություն է, պարզ է»,-ասել էր նա:

Ներկայացնում ենք «Հով արեք, սարեր ջան» երգի՝ հայտնի երգչուհի Բուիկայի կատարումը: Երգչուհուն նվագակցում է Վահագնին։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս